Main content

101428077 300206687651746 8144586422305685504 n 1Եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց Սիսիանի համայնքում վերսկսվել են 2019 թվականին անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքները, որոնց ավարտի ժամկետը կառավարության որոշմամբ նշանակվել է 2020 թվականի օգոստոս ամիսը:

Աշխատանքների փոքր-ինչ ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսի բռնկման պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրությամբ: Մայիսի առաջին կեսերից աշխատանքային եռուզեռը վերսկսվեց Սիսիան քաղաքի Մյասնիկյան-Արամ Մանուկյան-Շահումյան փողոցներում, որտեղ շարունակվեցին բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները: Դեռևս նախորդ տարի  նորացվել էին այս փողոցների եզրաքարերը, մասնակի բարեկարգվել էին մայթերն ու կառուցվել էին ջրահեռացման վաքեր:

Նոր թափով վերսկսվել են նաև Կարեն Դեմիրճյանի անվան այգու բարեկարգման աշխատանքները: Այգին համալրվել է նոր նստարաններով, աղբամաններով, ապահովվել է գիշերային լուսավորությամբ, վերագործարկվել է  շատրվանը: Շուտով կտեղադրվեն նաև նոր կարուսելներ:

Վերսկսվել են նաև Անգեղակոթի ջրագծի կառուցման աշխատանքները, որոնք նախանշվածից փոքր-ինչ ուշացան աշխարհագրական բարդ տեղանքի և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, այս ծրագրի ավարտի ժամկետը ևս  սահմանվել սույն թվականի օգոստոս ամիսը, սակայն արվում է հնարավոր ամեն ինչ ջուրը օր առաջ գյուղ հասցնելու համար:

2019 թվականի պլանավորված սուբվենցիոն ծրագրերի նախահաշվային արժեքը կազմել է 1 մլրդ 5 մլն դրամ: Բոլոր ծրագրերի ընթացքը գտնվել և գտնվում է համայնքապետարանի մշտական հսկողության տակ,  մասնագետների հավաստիացմամբ աշխատանքները կավարտվեն սահմանված  ժամկետներում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Add comment


1