Main content

101964647 1636488783182475 8312237313904082944 oՍիսիանի համայնքապետարանի աշխատանքային առօրյան կազմակերպվում է համաճարակային նորմերի խիստ պահպանմամբ: Հունիսի 1-ից աշխատակիցների և համայնքապետարան եկած բնակիչների ջերմաչափումն իրականացվում է համայնքային ենթակայության ՆՈՒՀ-երի և ֆուտբոլի դպրոցի բուժքույրերի օգնությամբ:

IMG 20200605 162501Աշխատակիցները  օրական երկու անգամ ջերմաչափվում են, օգտագործվում է հեռահար ջերմաչափ, ամեն օր նրանց տրամադրվում են բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ, բոլորն ապահովված են անձնական օգտագործման ախտահանիչ նյութերով, իսկ  աշխատասենյակները պարբերաբար ախտահանվում են: 
Համայնքապետարան մտնելիս բնակիչներից պահանջվում է լինել դիմակով, մուտքի մոտ  նրանք ջերմաչափվում են, տվյալները գրանցվում են համապատասխան մատյանում: Հունիսի 1-ից 5-ը ընկած ժամանակահատվածում համայնքապետարան են դիմել 307 քաղաքացիներ: Կիրառվող բոլոր միջոցառումներն ուղղված են հանրային առողջության պահպանմանն ու  վարակի տարածման կանխարգելմանը: IMG 20200601 121853IMG 20200602 101856IMG 20200603 102707IMG 20200604 092256IMG 20200605 085022
#ԿրիրԴիմակ
#ՊահպանիրԿանոնները
#ԿանխիրՏարածումը
#ՓրկիրԿյանքեր

Add comment


1