Main content

2«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը ոռոգման սեզոնին զուգընթաց  աշխատում է գրեթե առանց հանգստյան օրերի՝ համայնքի տարբեր բնակավայրերում իրականացնելով ջրագծերի վթարավերականգնողական աշխատանքներ:

Նորացվել է Դարբաս բնակավայրի խմելու ջրագծի՝ «Տվաքար» ջրաղբյուրից սկիզբ առնող 300 մետր խողովակաշարը: Այս հատվածում խողովակները գտնվել են հողի մակերեսին, ինչի պատճառով ձմռան ամիսներին ջուրը մշտապես սառել է՝ ամբողջովին վնասելով խողովակաշարը: Վերջինս նորացվել  և ծածկվել է հողաշերտով:
Վերանորոգվել և մասնակի նորացվել է Անգեղակոթ գյուղի խմելու ջրագիծը:
Իրականացվել են նաև Աշոտավան, Բնունիս, Լծեն, Վաղատին, Որոտնավան բնակավայրերի խմելու ինչպես նաև Տոլորս, Աղիտու, Բնունիս, Լծեն բնակավայրերի ոռոգման ջրագծերի վերանորոգման, զոդման աշխատանքներ:
Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության աշխատանքները համայնքի կողմից տարբեր ծրագրերի շրջանակում ձեռք բերված տեխնիկական միջոցների շնորհիվ զգալիորեն բարելավվել և արդյունավետ են դարձել: 102566531 262420694848514 3662808300128591832 n102608941 397031834586768 6798654359133656191 n103162954 580825349504398 2797237616308094553 nIMG 7731e1cd89172e2d335802f5243d151b V

Add comment


1