Main content

news158945971475431forHTI 31ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար անվճար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց (online)  դասընթացը, որն անց են կացնում ոլորտի փորձառու մասնագետներ:

Արդեն իսկ մեկնարկել է դասընթացին մասնակցելու  դիմումների ընդունման գործընթացը:
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:
Դասընթացները կազմակերպելու և անցկացնելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի ներկայացրած կրթական ծրագիրը հանձնաժողովի գնահատմամբ լավագույնն էր ճանաչվել։
«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները՝ կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին, կստանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ, կձևավորեն կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն մասնակիցների հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ, կզարգացնեն ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն:

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն անձինք,  ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից և հարցազրույցից։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է:

Նախապատվությունը տրվելու է ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:

Ծրագրի անցկացման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքում՝ https://bit.ly/30r6gaR:

Հայտադիմումը լրացնելու և մանրամասն տեղեկատվության համար հարկավոր է այցելել հատուկ ստեղծված կայք-էջ՝ https://www.edu2020.am/:

Add comment


1