Main content

IMG 20200618 150501ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում հունիսի 18-ին Սիսիանի համայնքապետարանին գրասենյակային գույք տրամադրվեց՝ գրասեղան, աթոռ և գրապահարան: Գույքը տրամադրվել է համայնքի սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեությունը և համայնքի անհրաժեշտ սոցիալական ծառայություններին ուղղված ծրագրային գործողություններն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Այս ծրագրի աջակցությամբ է տեղական ինքնակառավարման համակարգում ներդրվել համայնքի սոցիալական աշխատողի հաստիքը: Սիսիանի համայնքապետարանի սոցիալական աշխատող Լիաննա Հայրապետյանը ծրագրի ակտիվ մասնակիցներից է: Ծրագրի ընթացքում կազմակերպված բազմաթիվ վերապատրաստման դասընթացների, հանդիպում-քննարկումների, սեմինարների շնորհիվ նա զարգացրել է մասնագիտական հմտությունները՝ իր գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելով համայնքի կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների բարելավմանը:IMG 20200618 145902IMG 20200618 160533IMG 20200618 164156

Add comment


1