- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-

Հունիսի 21-ին մեր երկրում տոնվում է Բուժաշխատողի օրը:
Սիսիանի բժշկական կենտրոնի և Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բուժանձնակազմի համար տոնական օրը սկսվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից պատրաստված անակնկալով, ծաղկեփնջեր՝ որպես շնորհակալություն ու երախտիք, համավարակի օրերին վերահաս աղետի դեմ պայքարում առաջնագծում լինելու, իրենց առողջությունը վտանգելով՝ բոլորիս մասին հոգ տանելու համար:

Համայնքապետարանի աշխատակիցները բուժաշխատողներին էին փոխանցում նաև համայնքի ղեկավարի բարեմաղթանքներն ու շնորհակալական խոսքերը: Ուշադրության փոքրիկ դրսևորում, ապացուցելու, որ համաճարակի դեմ այս պայքարում մեր բուժաշխատողները մենակ չեն, համայնքապետարանը, ինչպես միշտ, նրանց հետ է՝ պատրաստ աջակցելու և գնահատելու նվիրումն ու անձնուրաց աշխատանքը:
Հուսանք, որ հաջորդ տարի բուժաշխատողի օրը երկրում և մեր համայնքում կնշվի ըստ արժանվույն, համայնքապետարանը, նախորդ տարիների նման, կկազմակերպի տոնական միջոցառումներ, պատվոգրերի հանձնման արարողություններ և մեծարման ցերեկույթներ:
ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝
sisian-info ֆեյսբուքյան էջում
Add comment
1