Main content

2Բառերն անզոր են նկարագրելու Սամվել Քարամյանի սրտի մորմոքը. այսօր՝ հունիսի 24-ին, առավոտյան որդու՝ Հայկ Քարամյանի հիշատակին կառուցված հուշաղբյուրի և հանգստյան գոտու տարածքում հայտնաբերել է տնկված վարդերի դատարկ փոսերը: Հայկը մահացել է 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, պաշտպանական դիրքեր բարձրանալիս դժբախտ պատահարի զոհ է դարձել՝ մնալով ձնահոսքի տակ:

3Մայիսի 14-ին նա կդառնար 25 տարեկան: Այս առիթով հայրը Սիսիանի մի գողտրիկ վայրում իր ձեռքերով կառուցված հանգստյան գոտում 25 վարդեր էր տնկել, տվել իր հոգու ողջ ջերմությունը.«Թփերը փոքր էին, բայց բոլորն էլ ծաղկած, հրաշք էր,  ինձ համար չեմ տնկել, մեր ժողովրդի համար է, թող բոլոր վարդերը քաղեին, բայց չքանդեին, նման սրբապղծություն չանեին»,- արցունքն աչքերին ասում է Սամվել Քարամյանը: Տնկված 25 վարդի թփերից գողացել են 15-ը՝ թողնելով այն թփերը, որոնց վրա ծաղիկ չի եղել, ինչպես ասում են «Գող՝ սիրտը դող», կամ չի հասցրել կամ չի նկատել, չի նկատել նաև ցուցանակը՝ գրված «Մի՛ վնասիր ու մի՛ ջարդիր»:101

Դատողությունը թողնում ենք ձեզ, հարգելի համաքաղաքացիներ:

Հրավիրում ենք նաև իրավապահ մարմինների ուշադրությունը՝ այս գրառումը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում: Ուղիղ խոսքով դիմում ենք նաև քեզ, դու վարդերը չես գողացել, այլ Սամվել Քարամյանի զոհված որդու հանդեպ ունեցած կարոտն ու սերն ես գողացել, քո համաքաղաքացիների անունն ես խայտառակել, մտածի՛ր, եթե կարող ես...4

Add comment


1