Main content

avagani 1Հունիսի 25-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 9 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, օրակարգում ընդգրկված էին 8 որոշման նախագծեր:

Ավագանու կողմից հաստատվեց Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Փոփոխությունները պայմանավորված էին նախատեսված որոշ ծրագրերում և շինաշխատանքներում համայնքի կողմից կատարվող ներդրմամբ:
avagani 3Ավագանին հաստատեց նաև համայնքային գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Գույքացանկ ներառվեցին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից նվիրաբերված 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատորները, որոնք անհատույց օգտագործման հանձնվեցին «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին՝ նպատակային օգտագործման համար:
Ավագանու հաստատմամբ «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ին օգտագործման տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող մարզադաշտը անհատույց, 2 տարի ժամկետով համատեղ օգտագործման տրամադրվեց «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբին՝ տնային և ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի խաղերն անցկացնելու նպատակով:avagani 2Ավագանու որոշմամբ լրացում կատարվեց «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում՝ ավելացվեց ևս 2 հաստիք:
Ավագանին հաստատեց նաև համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր բաց դասական աճուրդով օտարելու մասին նախագիծը՝ հաշվի առնելով, որ նշված գործառույթը կնպաստի համայնքային բյուջեի եկամտային մասի ավելացմանը, որոնք կնպատակաուղղվեն համայնքի հետագա ծրագրերի իրականացմանը: Հաստատման արժանացավ նաև համայնքային սեփականություն հանդիաացող գյուղատնտեսական նշանակության որոշ հողամասերի վարձակալության իրավունքով քաղաքացիներին տրամադրելու մասին որոշումը:avagani 1
Ավագանու հաստատմամբ կատարվեց նաև անվանափոխություն, Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ն անվանափոխվեց Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի:
Հ.Գ Ավագանու բոլոր որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական տեղեկատվական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի» բաժնում:
Ստորև՝  նիստի առցանց հեռարձակման տեսագրությունը

Add comment


1