Main content


70616912 1385796384918384 5571682273612267520 oԻմ ջերմագին բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն եմ հղում Սիսիանի համայնքի ՆՈՒՀ-երի շրջանավարտ փոքրիկներին, ովքեր, մանկապարտեզում թողնելով մանկության ամենավառ ու գունեղ օրերը, պատրաստվում են դպրոցական կյանքի մեկնարկին:
Իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, մեր կողմից արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մանկապարտեզում անցկացրած օրերը լինեն անհոգ, հագեցած ու հիշարժան, դուք մշտապես եղել եք շրջապատված ձեր սիրելի դաստիարակների ու դայակների ուշադրությամբ և հոգատարությամբ, ստեղծված են եղել բոլոր պայմանները ձեր առողջ և բնականոն զարգացման համար:
Առանձնակի շնորհավորանքներս եմ հղում ձեզ սիրելի՛ դաստիարակներ, դայակներ, ՆՈՒՀ-երի հարգարժան աշխատակիցներ, շնորհակալություն ձեր սրտացավ ու անձնվեր աշխատանքի, հոգատար ու մայրական վերաբերմունքի համար: ՆՈՒՀ-երի աշխատանքն ու առկա բոլոր խնդիրները եղել և մնում են իմ ուշադրության կենտրոնում, վստահեցնում եմ, որ կգա ժամանակ, երբ մեր համայնքում չվերանորոգված նախակրթարաններ այլևս չեն լինի: Այսօր համայնքի 16 բնակավայրերում գործում են ՆՈՒՀ-երի խմբեր, որոնց մեծամասնությունը վերանորոգված են և նորովի կահավորված: Սիսիան քաղաքի չորս ՆՈՒՀ-երից երկուսը հիմնանորոգված է, մյուս երկուսը և բնակավայրերի խմբերից մի քանիսը կհիմնանորոգվեն այս տարի, կավելացվեն ևս մի քանի խմբեր:
Ցավոք, այս տարի համավարակի պատճառով մանկապարտեզներում հրաժեշտի ցերեկույթներ չկազմակերպվեցին, փոքրիկների հրաժեշտը մանկապարտեզին եղավ հեռավար կերպով: Մաղթում եմ, որպեսզի համախմբվենք, միասնաբար հաղթահարենք այս վերահաս աղետը՝ մեր երեխաներին հնարավորություն ընձեռելով անարգել հաճախել ՆՈՒՀ-եր և դպրոցներ:
Ձեզ բարի երթ, իմ շատ սիրելի փոքրիկներ, իմ ընկերներ, մաղթում եմ ձեզ պայծառ ապագա և արևաշող օրեր:

Add comment


1