Main content

83897120 2628728434017716 4398315543560454144 oՀարգելի դատախազներ, դատախազության աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ դատախազության աշխատողի օրվա առթիվ:

Հայաստանի դատախազությունը իր մեկդարյա պատմության ընթացքում բազում մարտահրավերներ է հաղթահարել, անցել կայացման և զարգացման խրթին ճանապարհ՝ դառնալով պետականության հիմքերն ամուր պահող կուռ համակարգ: Մեր երկրում օրինականության հաստատման գործում և հանցավորության դեմ պայքարում կարևոր և գնահատելի է համակարգի յուրաքանչյուր աշխատակցի դերն ու առաքելությունը, նրանց արդարամտությունն ու մարդասիրությունը, օրենքի գերակայությունն ու օրենքին ծառայելու բարձր գիտակցումը: Դատախազության հարգարժան աշխատակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով քաջառողջություն, մասնագիտական վերելքներ և խաղաղ օրեր:

Add comment


1