Main content

IMG 1635Սիսիանի համայնքում 2020 թվականի սուբվենցիաների շրջանակում մեկնարկել է ՆՈՒՀ-երի վերանորոգման ծրագիրը։ Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականցվող այս ծրագրի շնորհիվ կունենանք բարեկարգ, հարմարավետ, ժամանակակից գույքով վերազինված և սանիտարահիգիենիկ պայմաններով ապահովված ևս մի քանի նախակրթարաններ։

IMG 1613ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
✅Վաղատին և Որոտնավան բնակավայրերում, որտեղ տասնամյակներ շարունակ նախակրթարաններ չեն գործել,  կհիմնվեն ՆՈՒՀ-երի խմբեր 
✅կվերանորոգվեն թիվ 2 և թիվ 3 ՆՈՒՀ-երը, որոնց բակերում կտեղադրվեն նաև խաղահրապարակներ
✅Կվերանորոգվեն Նորավան, Շամբ և Տոլորս բնակավայրերում գտնվող խմբասենյակները։

IMG 1608
ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՆՈՒՀ-ԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ․
✅ կիրականացվի գույքի արդիականացում
✅Կտեղադրվեն արևային ֆոտովոլտային վահանակներ և ջրատաքացուցիչներ, որոնց կիրառման շնորհիվ զգալիորեն կկրճատվեն էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վճարվող ծախսերը, նախակրթարաններում կլուծվեն կենցաղային մի շարք խնդիրներ, ինչպես նաև զգալիորեն կկրճատվեն CO2 գազի արտանետման ծավալները։

Հ․Գ Նախակրթարաններից յուրաքանչյուրում իրականացվող աշխատանքների մանրամասները՝  մեր հաջորդ հրապարակումներում։


Add comment


1