Main content

107827199 1671301839701169 6028761021647258075 nՍյունիքի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 7-ի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Ընդհանուր՝ 306 հաստատված դեպք․

գրանցվել է 4 մահ,

189 հոգի բուժվել է,

113 հոգի հիվանդ է, որից՝

➡️26 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,

➡️4 հոգի հոսպիտալացված է Երեւանում

➡️83 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․

➖23 հոգի՝ Կապանից,

➖26 հոգի՝ Գորիսից,

➖54 հոգի՝ Սիսիանից,

➖8 հոգի՝ Մեղրիից։

➖1 հոգի՝ Տաթեւից,

➖1 հոգի՝ Գորայքից։

‼️‼️‼️Համայնքներում, բնակավայրերում ու թաղամասերում իրականացված մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ցավոք, բակերում ու մասնավորապես՝ զրուցարաններում չեն պահպանվում անվտանգ վարքի ու հակահամաճարակային կանոնները, ու ❗️քանի որ այդ տեղերում հիմնականում հավաքվում են վարակի համար ռիսկի գոտում գտնվող տարեցները, կոչ է արվում անում նրանց՝ ❗️լինել զգույշ ու հետեւել սահմանված կանոններին, իսկ երիտասարդներին՝ ❗️դադարեցնել միմյանց ձեռքով բարեւելն ու ողջագուրվելը․․․

❗️Կրկին ու կրկին պահանջվում է հետեւել մեր հորդորներին՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։ 

Add comment


1