Main content

JIA3J1AQELE копия«Սիսիանի համայնքի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ը հայտարարում է առցանց մրցույթ համայնքի 7-ից 12 տարեկան երեխաների միջև գնդակի աճպարարություն աջ և ձախ ոտքով՝ 21 վարժությունից: 

 ՄՐՑՈՒՅԹԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ. 

Միայն Սիսիանի համայնքի բնակիչ հանդիսացող 7-ից 12 տարեկան տղաներն ու աղջիկները:

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԵՆ.

  • Վարժությունը պետք է կատարել 2 ոտքով՝ գնդակը պահելով մարմնի վրա:
  • Ժոնգլիրությունը համարվում է ավարտված, երբ գնդակն ընկնում է գետնին:
  • Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով գնդակն ավելի երկար ժամանակ կպահի օդում:
  • Վարժության ամբողջ ընթացքը պետք է նկարահանել  և առանց մոնտաժի անձնական նամակով ուղարկել «Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժին» ֆեյսբուքյան խմբին՝ նշելով երեխայի անունը, ազգանունը և տարիքը:
  • Մրցույթի հաղթողները կորոշվեն հանձնաժողովի կողմից՝ ուղարկված տեսանյութերի հիման վրա: 

Տեսանյութերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ հուլիսի 19-ը:

Հաղթող մասնակիցը «Սիսիանի համայնքի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից նվեր կստանա Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ և գնդակ:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

Add comment


1