Main content

zorakoch6Այսօր՝ հուլիսի 14-ին, Սիսիանում կազմակերպվեց ամառային առաջին զորակոչը: Սովորաբար զորակոչի օրերը Սիսիանում վերածվում են մեծ տոնախմբության, սակայն այս անգամ, հաշվի առնելով համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը, տղաները ճանապարհվեցին առանց դհոլ-զուռնայի, առանց հատուկ միջոցառման, փոխարենը պահպանվեցին բոլոր կանոնները՝ նորակոչիկների առողջական անվտանգությունը ապահովելու նպատակով:
Առավոտյան հավաքակայան այցելեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝ մաղթելով տղաներին բարի ու խաղաղ ծառայություն: Ճանպարհելուց առաջ նրանց հետ զրուցեց նաև Սյունիքի զորակոչման և զորահավաքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը: Նա, որպես փորձառու զինվորական, իր խորհուրդները, խրատներն ու բարեմաղթանքները հղեց նորակոչիկներին: Տղաները մեկնեցին ներկաների բուռն ծափերի ուղեկցությամբ:zorakoch1zorakoch15zorakoch18

Add comment


1