Main content

FB IMG 1594756516829 640x458ՀՀ ՊՆ հաղորդագրությունը ցնցեց Սիսիանը.

այսօր Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել երկու ժամկետային զինծառայողներ, նրանցից մեկը սիսիանցի,  կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանն է:  

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ցավակցական խոսք է հղել, որում ասված է. «Գրիշայի մահը ցնցեց Սիսիանը`  խորը ցավ ու վիշտ պատճառելով բոլորիս: Մարեց մի մատաղ կյանք, սգավոր դարձավ ևս մեկ Մայր։ 

Փա՛ռք քեզ, Հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվոր։ Քո հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում։

Իմ և Սիսիան համայնքի բնակչության անունից ցավակցում և զորակցությունս եմ հայտնում մեր քաջորդու ծնողներին, ընտանիքի անդամներին ու հարազատներին»:

Add comment


1