Main content

IMG 1719Այսօր՝ հուլիսի 14-ին, ավագանու 12 անդամների մասնակցությամբ կայացավ Սիսիանի  համայնքի ավագանու հերթական նիստը: Այն վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Օրակարգում ընդգրկված էին 8 որոշման նախագծեր:

Ավագանուն ներկայացվեց համայնքի 2020 թվականի բյուջեի  կատարման երկրորդ եռամսյակի ընթացքը: Բյուջեի կիասամյակային պլանը եկամտային մասով կատարվել է 87 %-ով, իսկ ծախսային մասով՝ 63%: Թերակատարումները հիմնավորվում են երկրում համավարակի պատճառով ստեղծված իրավիճակով, համայնքի ՆՈՒՀ-երը և արտադպրոցական ուսումնական հաստատությունները արտակարգ ռեժիմի ընթացքում չեն գործել, հետևաբար վարձավճարներ չեն գանձվել, նվազել է նաև սեփական եկամուտների հավաքագրման տոկոսը:
Ավագանու հաստատմամբ բյուջեում կկատարվեն փոփոխություններ, որոնք պայմանավորված են սուբվենցիոն և այլ ծրագրերում համայնքի կողմից կատարվող ներդրմամբ:  Հաստատվեցին նաև համայնքային սեփականություն համարվող մի շարք հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին որոշման նախագծեր: Դարբաս բնակավայրում դպրոցի նոր շենքի կառուցման նպատակով փոխվեց 1,9703 հա հողի նպատակային նշանակությունը:
Ավագանու համաձայնությամբ պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 3.92951հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ օգտագործման տրամադրվեց «Արթուր Ղազարյան Համլետի» Ա/Ձ-ին՝ հեծանավեր և թիանավեր վարելու նպատակով:
Ավագանու հաստատմամբ փոփոխություններ կատարվեցին նաև «Սիսիանի համայնքի սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերը բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին» ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 07-Ա որոշման մեջ՝ ցանկում ներառելով մի շարք հողամասեր, որոնք գյուղատնտեսական աշխատանքներ  կազմակերպելու նպատակով վարձակալության իրավունքով կտրամադրվեն քաղաքացիներին :

Հ.Գ Ավագանու բոլոր որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական տեղեկատվական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի» բաժնում: 
Ստորև՝  նիստի առցանց հեռարձակման տեսագրությունը

Add comment


1