Main content

109394397 1166214973759019 1762872619037635400 oՍյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հուլիսի 14-ին այցելել է Սիսիան ու համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հետ ծանոթացել 2019թ․ այն սուբվենցիոն ծրագրերին, որոնք այս պահին դեռեւս շարունակվում են։
«Սիսիանի Կարեն Դեմիրճյանի անվան այգու եւ Բռնակոթ բնակավայրի հրապարակի բարեկարգում ծրագրի» համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 42 մլն դրամ, համայնքային բյուջեից՝ 63 մլն դրամ։
«Ոռոգման համակարգերի կառուցում Անգեղակոթ, Բռնակոթ ու Որոտնավան բնակավայրերում» ծրագրում 134 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է, 72 մլն դրամ ներդրել է համայնքը։
Սյունիքի մարզի համայնքներում ավարտին են մոտենում համայնք-պետություն համաֆինանսավորմամբ դեռեւս 2019-ից սկսված սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները, որոնց որակին հետեւում է մարզպետարանը, իսկ 2020 թվականի ծրագրերով համայնքներում նոր աշխատանքներ են նախանշված։109368085 1166215230425660 8680550883504688479 oIMG 56980cde5bd7693cccd1f7f97752217a VIMG 1441fcc4509c7f8a279e8910620637fc V

Աղբյուրը՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Add comment


1