Main content

109543837 1679773508854002 2631799812872333984 oՀուլիսի 15-ին Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Սիսակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպվեց մոմավառություն՝ ի հիշատակ Գրիշա Մաթևոսյանի և նրա զինակից ընկերների:

Սիսիանցի 20-ամյա կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը զոհվել է հուլիսի 14-ին, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից: Նույն օրը Ադրբեջանի կողմից սկսված հրաձգության պատճառով զոհվել են նաև կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը, մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը։
Գրիշա Մաթևոսյանը 8 օրից պետք է զորացրվեր։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՁԵԶ, ՏՂԱՆԵ՛Ր,
ԽՈՆԱՐՀՈՒՄ ՁԵՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ
109712634 1679773342187352 3435822820043404015 o109757081 1679773338854019 5019421379795083338 o109924368 1679774098853943 8976150575006727173 oIMG 98baa55bbeb38a4170aad220bd226983 V109489554 1679773485520671 5895874181865288444 o
Մոմավառության բոլոր լուսանկարները՝ Այստեղ

Add comment


1