Main content

IMG 1890«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ ՀՀ մարզերի և Երևանի շուրջ 70 տեսարժան վայրերում և զբոսաշրջային նշանակության հիմնական երթուղիներում իրականացվում են մաքրման աշխատանքներ: «Զբոսաշրջային վայրերի մաքրում» ծրագիրը իրականացվում է #USAID /#ASI - ի հովանավորությամբ և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ՝ «Մի բան անենք» արշավի շրջանակներում: Նախաձեռնությունը համախմբել է համավարակի պատճառով գործազուրկ դարձած ավելի քան 200 զբոսավարների: Արշավի մասնակիցները «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանի գլխավորությամբ եղան նաև Սիսիանում: Այստեղ նրանց հետ հանդիպեց համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով համայնքի բնակչության անունից շնորհակալություն հայտնեց մեր համայնք այցելելու և մաքրման աշխատանքներ իրականացնելու համար: Եղավ նաև փոքրիկ քննարկում, զբոսավարերը ներկայացրեցին իրենց մտահոգությունները, վեր հանեցին իրենց կողմից արձանագրված խնդիրներ, որոնց լուծման նպատակով համանքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:
Սիսիանը «Մի բան անենք» արշավի վերջին կանգառն էր, ծրագիրն ավարտվեց, իսկ անելիքները՝ ոչ… հուսանք, որ կգա մի օր, երբ Հայաստան այցելող զբոսաշրջիկին կզարմացնեն միայն մեր պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերն ու հայոց գեղատեսիլ համայնապատկերները, այլ ոչ թե հայրենի բնության ու շրջապատի հանդեպ ունեցած մեր անտարբերությունը:IMG 1887IMG 1894

Add comment


1