Main content

qaxaqapetaran копияՍիսիանի համայնքապետարանում հուլիս ամսին հարուցվել են մի շարք վարչական վարույթներ: Դրանցից վեցը հարուցվել են բնակիչների կողմից ՀՀ օրենքով սահմանված կարգով հողի հարկը վճարելու պարտականությունը տարիներ շարունակ չկատարելու կապակցությամբ:

Օրենքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթների ընթացքում իրականացվել է գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, հրավիրվել են վարչական վարույթի լսումներ՝ տույժի ենթարկված քաղաքացիների մասնակցությամբ: Տարիներ շարունակ հողամասերի համար վճարման ենթակա կուտակված գումարը կգանձվի հօգուտ համայնքի բյուջեի:
Առանձին քաղաքացիներ, ովքեր հարուցված վարույթների շրջանակում կատարել են մասնակի վճարումներ և նրանց համար կազմվել է անհատական ժամանակացույց՝ ընձեռելով վճարումները մաս-մաս կատարելու հնարավորություն : 

Համայնքի երեք բնակիչներ ենթարկվել են վարչական պատասխանատվության և նշանակվել է տուգանք՝ առանց համապատասխան արոտօգտագործման պայմանագրի համայնքային հողամասերում ապօրինաբար արածեցում կատարելու փաստով:
Մեկ քաղաքացի էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել անասնապահական աշխատանքների հետևանքով առաջացած կենսաբանական թափոնները ճամփեզրին թափելու համար:
Այս պահին ընթացքի մեջ է նաև խոշոր չափերի պարտք ունեցող այլ հարկատուների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու գործընթացը, որը կկրի շարունակական բնույթ...

ՀԻՇԵՑՈՒՄ.

  • ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքին համապատասխան սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող  պարտադիր  այլ   վճարումներ:
  • Վորոնշյալ որոշումները  կարող են վարչական կարգով բողոքարկվել Սիսիան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկամսյա ժամկետում:
  • Սույն որոշումների պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Add comment


1