Main content

115804051 1686697234828296 1689568576906571983 oՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այսօր հյուրընկալել է Սիսիանի ավագ դպրոցի 2019-2020 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին: Համայնքի ղեկավարը նրանց շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց ուսումնառության տարիներին բարձր ցուցանիշներ գրանցելու, փայլուն գիտելիքներ ցուցաբերելու, մեդալակրի կոչմանն արժանանալու, համայնքի պատիվը բարձր պահելու և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Մեդալակիրները համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի և դրամական պարգևների: Հրաչ Խալաթյանի շնորհակալագիրն ու նվերը հանձնվեց նրա մայրիկին, Հրաչը Սիսիանում չէր, նա շնորհավորանքներն ընդունեց տեսակապի միջոցով: Մեդալակիրները շնորհակալություն հայտնեցին համայնքի ղեկավարին գնահատանքի և ցուցաբերած ուշադրության համար, որն այնքան պարտավորեցնող է, նրանք խոստացան բուհն ավարտելուց հետո անպայման վերադառնալ ծննդավայր՝ իրենց գիտելիքները ծառայեցնելու ի շահ հարազատ համայնքի:
115816694 1686696778161675 1732982893916816061 o115795904 1686697074828312 17629239743901079 o

Add comment


1