Main content

IMG 2295Հուլիսի 31-ին Սիսիանի համայնքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցները, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, շաբաթօրյակ էին կազմակերպել Սիսիան քաղաքի Կ. Դեմիրճյանի անվան այգում: Նախաձեռնության նպատակը բարեկարգված և վերանորոգված այգուն ավարտուն տեսք հաղորդելն էր՝ մաքրելով կենցաղային աղբից և ավելորդ խոտածածկույթից: Նպատակն էր նաև օրինակ ծառայելով՝ բնակչությանը կոչ անել լինել սրտացավ, հանգստյան ժամերը անցկացնել մաքուր միջավայրում: Այգում տեղադրված են տասնյակ աղբամաններ, նոր տեղադրված կարուսելների շրջակայքն ամբողջովին բարեկարգված է ու խնամված, շաբաթօրյակի ընթացքում մաքրություն կատարվեց այգու ողջ տարածքով, մնում է միայն լինենք բարեխիղճ ու հետևողական:

Add comment


1