Main content

IMG 65bff0d0a64d82d60cf2f2087a762283 VՍիսիանի համայնքապետարանի կողմից ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ընթացիկ աշխատանքների շրջանակում վերջին օրերին իրականացվել են սանիտարական մաքրման, մի շարք բնակավայրերի միջդաշտային ճանապարհների հարթեցման և ջրագծերի վթարավերականգնողական աշխատանքներ: IMG 15317e2d45783745be7a06a25b618aa2 V
  • Մասնակի վերանորոգվել է Բալաք բնակավայրի ոռոգման ջրագծի խողովակաշարը:
  • Վաղատին բնակավայրում հարթեցվել է դեպի գյուղատնտեսական նշանակության հողամասեր տանող 3 կմ ճանապարհահատվածը: Իրականացվել են ջրատար առվի փորման աշխատանքներ:
  • Աշոտավան բնակավայրում, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության հետ համատեղ, իրականցվել է 1-ին և 2-րդ փողոցների խցանված կոյուղագծերի մաքրման աշխատանքներ:
  • «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը իրականացրել է սանիտարական մաքրման մի շարք աշխատանքներ, վերացվել են օրերս տեղացած հորդառատ անձրևի հետևանքները: Փակվել է Սիսիան-Աշոտավան ճանապարհի սկզբնամասում գոյացած աղբատեղին:axbanoc
Կենցաղային և շինարարական աղբը պատահական, չնախատեսված վայրերում թափելու տհաճ սովորույթը ի վերջո պետք է արմատախիլ անել՝ առաջին հերթին փոխելով մեր վերաբերմունքը բնության ու մեզ շրջապատող միջավայրի հանդեպ:

Add comment


1