Main content

IMG 2510Յունիբանկ բաց բաժնետիրական ընկերությունը օգոստոսի 7-ին Սիսիան քաղաքում բացեց իր նոր՝ մարզում թվով երրորդ մասնաճյուղը: Բացմանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, «Յունիբանկ»-ի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը,  բանկի աշխատակիցներ և գործընկեր կազմակերպություններից ներկայացուցիչներ: 

 MG 2542 1Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակազմին և տնօրինությանը` ի դեմս կառավարիչ Գրիշա Ստեփանյանի, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց բանկի ղեկավարությանը Սիսիանում աշխատատեղեր ստեղծելու և մինչ այսօր համայնքում իրականացված բոլոր աշխատանքների համար: Համայնքի ղեկավարն իր խոսքում նշեց, որ բանկի շնորհիվ համայնքի Շաղատ բնակավայրի միջնակարգ դպրոցում բացվել է  ժամանակակից համակարգչային դասասենյակ, մարզադահլիճը համալրվել է նոր մարզագույքով, իսկ ձյուդոյի խմբակի հարմարավետ մարզումների համար տրամադրվել է տատամի: Ի լրումն ասվածի՝ համայնքի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց  Մեսրոպ Հակոբյանին  Սիսիանում «Յունիբանկ»-ի մասնաճյուղ հիմնելու և համայնքում իրականացված մարդասիրական գործունեություն իրականացնելու  համար: 

Բանկի ղեկավարությունը համոզմունք հայտնեց, որ շատ կարճ ժամանակում Սիսիանի մասնաճյուղը կարժանանա բնակչության վստահությանը՝ առաջարկելով  բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրությամբ ժամանակակից ծառայությունների լայն տեսականի:IMG 2520IMG 2498

Add comment


1