Main content

IMG 2562Սիսիանի համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում մեկնարկել են  ճանապարհների ասֆալտապատման և հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ:

IMG 2208Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող  ծրագրի պայմանագրային արժեքը 550 մլն 438 հազար դրամ է,  ընդգրկված են Սայաթ-Նովա փողոցը, Շահումյան և Արամ Մանուկյան փողոցների 2019 թվականին ասֆալտապատված հատվածների շարունակությունը, Սյունիքի փողոցից Ույծ բնակավայր տանող ճանապարհահատվածը և Շաքի բնակավայրի կենտրոնական փողոցը: 

IMG 2427Այս ճանապարհահատվածների բարեկարգումն ու հիմնանորոգումը ունի կարևոր կենսական նշանակություն: Բարեկարգ ճանապարհները կապահովեն անվտանգ երթևեկություն, ինչպես նաև  խթան կհանդիսանան համայնքի  ռազմավարական գերակա ճյուղերից մեկի՝ զբոսաշրջության հեռանկարային զարգացման համար: Ծրագիրը կնպաստի նաև այդ հատվածների բիզնես գրավչության բարձրացմանը IMG 2582
Աշխատանքները նախատեսվում են ավարտել 2020 թվականին:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Add comment


1