Main content

76191761 1446647722166583 258885106591072256 oՍիսիանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքային սեփականություն համարվող բազմաֆունկցիոնալ էքսկավատորները (JCB), «Բելառուս» տրակտորները և գրեյդերը տրվում են վարձակալությամբ՝ համայնքում և համայնքից դուրս  գյուղատնտեսական աշխատանքների, ճանապարհների բարեկարգման և այլ աշխատանքների իրականացման նպատակով:

Գույքի վարձակալությունը իրականացվում է Սիսիանի համայնքի ավագանու կողմից հաստատված կարգի համաձայն: Գույքը վարձակալությամբ է տրվում օգտագործման հետևյալ չափորոշիչներով.

101966361 1638235053007848 8969875782780321792 o1.Բազմաֆունկցիոնալ էքսկավատորները (JCB)
ա/ համայնքաբնակներ-օգտագործման 1 ժամը՝ 5000 ՀՀ դրամ
բ/ այլ համայնքներ կամ այլ համայնքներում գործող իրավաբանական կազմ-օգտագործման 1 ժամը՝ 10000 ՀՀ դրամ
գ/ Համայնքում գործող մասնավոր ընկերություն-օգտագործման 1 ժամը՝ 8000 ՀՀ դրամ

2. Գրեյդեր
ա/ համայնքաբնակներ-օգտագործման 1 ժամը՝ 5000 ՀՀ դրամ
բ/ այլ համայնքներ կամ այլ համայնքներում գործող իրավաբանական կազմ-օգտագործման 1 ժամը՝ 10000 ՀՀ դրամ
գ/ Համայնքում գործող մասնավոր ընկերություն-օգտագործման 1 ժամը՝ 8000 ՀՀ դրամ

67448008 1349277968570226 7873927526161055744 o3. «Բելառուս» տրակտորներ
ա/ Տրակտորով հունձ-1հա՝ 11500 ՀՀ դրամ
բ/ Տրակտորով խոտի հավաքում- 1հա՝ 9500 ՀՀ դրամ
գ/ Խոտի հակավորում- 1 հակ՝ 90 ՀՀ դրամ

Մեքենասարքավորումների վարձակալության մանրամասներին ծանոթանալու և ծառայությունից օտվելու համար կարող եք դիմել «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ, հասցե Սիսական 41, 3-րդ հարկ, հեռ.0283-2-4106, աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09:00-18:00:

Add comment


1