Main content

FB IMG 1586236355122 640x426Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա առթիվ՝ լավագույն մաղթանքներս հղելով երիտասարդներին ու բոլոր նրանց, ովքեր, անկախ տարիքից, հոգով երիտասարդ են՝ միշտ կենսուրախ ու կենսախինդ:
Մեր համայնքում Երիտասարդության օրվան նվիրված ավանդական միջոցառումներն այս տարի հասկանալի պատճառով չկազմակերպվեցին, թղթի վրա մնացին նաև երիտասարդների համար նախատեսված մի շարք ծրագրեր, նախաձեռնություններ, որոնք, հուսանք, առավել մեծ ակտիվությամբ կյանքի կկոչվեն հաջորդ տարի:
Հպարտորեն կարող եմ ասել, որ Սիսիանի համայնքն ունի հիանալի երիտասարդություն՝ ուսումնատենչ, նպատակասլաց, տաղանդաշատ ու հայրենասեր: Օրինակելի սերունդ, որն իր ազատ մտածելակերպով ու ստեղծարար մտքով կերտում է մեր խոստումնալից ապագան: Հիանում ու պարտավորվում ենք ըստ արժանվույն գնահատել ու ճանապարհ հարթել այն բոլոր երիտասարդների համար, ովքեր ցանկություն ունեն իրենց գիտելիքն ու կարողությունը ծառայեցնել հանուն մեր համայնքի զարգացման և առաջընթացի: Սիրելի՛ երիտասարդներ մաղթում եմ, որպեսզի ձեր կյանքը լեցուն լինի խենթություններով, հեշտությամբ կարողանաք հաղթահարել ինքնահաստատման ու կայացման դժվարին փուլերը: Երազե՛ք, եղե՛ք համարձակ, նախաձեռնող ու նպատակասլաց, դուք մեր ուժն եք, մեր հույսն ու ապագան:
Հ.Գ Այսօր Սիսիանում նաև զորակոչի օր է, հայոց բանակ է մեկնում սիսիանցի նորակոչիկների հերթական խումբը: Տղաներին մաղթենք խաղաղ ծառայություն, բարի վերադարձ, իսկ ծնողներին՝ տոկունություն ու համբերատարություն: Որպես համայնքի ղեկավար միշտ կանգնած եմ մեր զինվորների կողքին՝ պատրաստ դժվարին պահերին, ուժերիս ներածի չափով, օգնելու նրանց:

Add comment


1