Main content

IMG 2766 копияՕգոստոսի 19-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 8 անդամների մասնակցությամբ, նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, օրակարգում ընդգրկված էին 17 որոշման նախագծեր: 

 

Ավագանու կողմից հաստատվեց Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարվող փոփոխությունները պայմանավորված էին համայնքի կողմից իրականացված սուբվենցիոն ծրագրերի գնումների մրցույթների արդյունքում առաջացած խնայողություններով և որոշ ծրագրերի համար նախատեսված ծախսերով:
Համայնքային գույքացանկ ներառվեցին.
1. «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից հետագա պահպանման և շահագործման նպատակով համայնքին նվիրաբերված, 2018 թվականին «Հիդրոշինարարների» այգում  տեղադրված մանկական խաղահրապարակի սարքավորումները:
2.«Քոնթուր Գլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ կողմից նվիրաբերված գույքը՝ ինֆրակարմիր ջերմաչափեր, ձեռքի ախտահանման անհպում սարքեր, սպասք լվացող մեքենաներ, որոնք կտրամադրվեն համայնքային ենթակայության կազմակերպություններին:
3.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից նվիրաբերված 4 հատ մասնագիտացված մեքենաները, որոնք այս ծրագրի շրջանակում ձեռք բերված մյուս մեքենաների նման անհատույց օգտագործման հանձնվեց «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին:
4.Սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված թվով 4 կարուսելները, որը անհատույց օգտագործման հանձնվեց «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ին, ինչպես նաև կարուսելների հետագա շահագործման և պահպանման համար լրացումներ կատարվեցին կազմակերպության հաստիքացուցակում:
Ավագանու հաստատմամբ լրացում կատարվեց Սիսիանի համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ: Կարուսելների ծառայությունների մատուցման վճար սահմանվեց 1 անձի համար 200-300 ՀՀ դրամ:
Ավագանու հաստատմամբ լրացում կատարվեց նաև համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին որոշման մեջ՝ ներառելով ևս 4 հողամաս՝ հետագայում բաց դասական աճուրդով օտարելու նպատակով:
Ավագանին հաստատեց նաև օրակարգում ներառված մյուս բոլոր նախագծերը, փոխվեցին համայնքային սեփականություն համարվող որոշ հողամասերի նպատակային նշանակությունները, համաձայնություն տրվեց 2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմված Սիսիանի համայնքի հողային հաշվեկշռին և Սիսիանի համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը և այլն:

Հ.Գ Ավագանու բոլոր որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական տեղեկատվական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի» բաժնում:
Ստորև՝  նիստի առցանց հեռարձակման տեսագրությունը

Add comment


1