Main content

IMG 2810Օգոստոսի 19-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հյուրընկալեց աշխատանքային այցով Սիսիան ժամանած Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և դեսպանատան աշխատակիցներին:

Դեսպանն առաջին անգամ էր այցելել Սիսիան, նրա խոսքով իր գործընկերներից շատ անգամ է լսել Սիսիանի մասին, ուստի անհամբերությամբ է սպասել այս այցին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին ջերմ ընդունելության համար: Նա իր խոսքում նշեց, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ջերմ ու սերտ գործակցության արդյունքում իրականացվող ծրագրերից անմասն չի մնացել նաև Սիսիանը, որտեղ կատարված բազմաթիվ աշխատանքներին ծանոթանալը այցի գլխավոր նպատակներից է: Դեսպանի խնդրանքով Արթուր Սարգսյանը ներկայացրեց խոշորացումից հետո Սիսիանի բազմաբնակավայր համայնքում իրականացված աշխատանքները, համաչափ զարգացման ռազմավարությունը, կատարված բարեփոխումներն ու կորոնավիրուսի դեմ պայքարում տարվող կանխարգելիչ միջոցառումները: Խոսվեց համայնքի հնգամյա զարգացման ծրագրի գերակա ճյուղերի՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման հեռանկարների, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով ստեղծված դժվարությունների և պետություն-համայնք գործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին: Դեբորա Գրիզերն իր խոսքում բարձր գնահատեց խոշորացման դժվարին շրջանում համայնքի ղեկավարի կողմից ցուցաբերված մոտեցումներն ու գործընթացը պատշաճ կերպով ղեկավարելը:

Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատանը և միջազգային զարգացման գործակալությանը Սիսիանում իրականացված բոլոր ծրագրերի համար՝ հույս հատնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով IMG 2782IMG 2784IMG 2793

Add comment


1