Main content

IMG 2839Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը օգոստոսի 20-ին Սիսիանում էր: Նա ծանոթացավ  2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանի ուղեկցությամբ Նարեկ Բաբայանը և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց կատարեցին, եղան շինհրապարակներում, ծանոթացան ընթացքի մեջ գտնվող ասֆալտապատման և ՆՈՒՀ-երի հիմնանորոգման աշխատանքներին: Նրանք այցելեցին նաև Սիսիանի Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգի, որը 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել և համալրվել է նոր կարուսելներով: Նարեկ Բաբայանի խոսքով Սիսիան մտնելիս առաջին իսկ վայրկյանից զգում ես, թե քաղաքն ինչպես է վերափոխվել, գեղեցկացել ու նոր շունչ ստացել, այն դարձել է հյուրերի համար առավել ներկայանալի:IMG 2851IMG 2869
Մարզպետի տեղակալին գոհացրեց նաև աշխատանքների ընթացքն ու որակը:

Add comment


1