- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով եղավ Սիսիանի և Գորայք համայնքներում:
Առաջին կանգառը Գորայքի Ծղուկ վարչական բնակավայրն էր, որտեղ վարչապետը հանդիպեց բնակիչների հետ, լսեց նրանց խնդիրները՝ կապված արոտավայրերի, կաթի և մսի մթերման գների և այլ հարցերի հետ: Բարձրացված հարցերի առնչությամբ վարչապետի կողմից եղան հանձնարարականներ:
Վարչապետի հետ հանդիպման էին սպասում նաև Սիսիանի համայնքի Անգեղակոթ, Շաղատ, Բալաք և Մուցք բնակավայրերի բնակիչները: Նրանք, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, վարչապետին դիմավորեցին դեպի Անգեղակոթ տանող ճանապարհի սկզբնամասում: Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց համայնքի առաջնային խնդիրներից մեկը՝ դեպի վերը նշված գյուղեր տանող ճանապարհի քանդված ու անբարեկարգ վիճակը: Վարչապետը, քաջատեղյակ լինելով խնդրին, խոստացավ, որ ճանապարհը կվերանորոգվի երկու փուլով, մի մասը կասֆալտապատվի հաջորդ տարի նախատեսված ծրագրով: 
Հանդիպումների ընթացքում վարչապետին ուղեկցում էին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:
Տեսանյութ
Տեսանյութ
Add comment
1