- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր եղավ Սիսիանում: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց կատարեց շինհրապարակներում, ծանոթացավ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով Սիսիանում իրականացվող ասֆալտապատման և ՆՈՒՀ-երի վերանորոգման աշխատանքներին:
Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ներկայացրեց նաև ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընդհանուր ծավալը:
Տեսնելով կատարված աշխատանքները՝ նախարարը հայտնեց իր գոհունակությունը և ասաց, որ Սիսիանում իրականացվող շինաշխատանքները, համեմատած այլ տեղերի հետ, որակի առումով գերազանցում են:
Add comment
1