Main content

FB IMG 1586236355122 640x426Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա առթիվ: Անկախ ամեն ինչից սեպտեմբերի 1-ն ունի իր ուրույն խորհուրդը: Սիրելի' աշակերտներ և ուսանողներ, այս տարի սպասվում է սովորականից տարբերվող ուսումնական տարի` փոքր-ինչ դժվարին, փոքր-ինչ յուրահատուկ: Մաղթում եմ, որպեսզի բոլորիս առողջության համար ձեռնարկված սահմանափակումները չսահմանափակեն ձեր մտքի թռիչքն ու լավ սովորելու ձգտումը:
Առանձնակի շնորհավորանքներս մեր առաջին դասարանցիներին, որոնց համար բացվում է կյանքի մի նոր էջ` լի բազմաթիվ անհայտներով, անհայտներ, որոնք կհաղթահարվեն մեր սիրելի ուսուցիչների նվիրված աշխատանքի և ծնողների հետևողականության շնորհիվ:
Սիրելի՛ ուսուցիչներ, այս ուսումնական տարին բարդ կլինի հատկապես ձեզ համար, մաղթում եմ համբերատարություն` ձեր դժվարին առաքելության կատարման ճանապարհին:
Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև մեր ուսանողներին, հատկապես առաջին կուրսեցիներին` մաղթելով նպատակասլացություն և դժվարությունները հաղթահարելու կարողություն: Սիրելի' ուսանողներ, դարձեք լավ մասնագետներ` ապահովելով մեր երկրի կայուն առաջընթացը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի, Գրի և Դպրության օրվա առթիվ՝ մաղթելով բոլորիս լավատեսություն, քաջառողջություն և բարձր տրամադրություն:

Add comment


1