Main content

IMG 2942«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքների մեծ մասն ուղղված է  համայնքի մաքրության պահպանմանը, աշխատանքները կրկնապատկվել են, հատկապես, մասսայական շաբաթօրյակների բացակայության պարագայում, որոնք նախկինում բարի ավանդույթ էին դարձել:
Սիսիանում, համայնքի կողմից ձեռք բերված նոր մեքենասարքավորումների շնորհիվ, կոմունալ ծառայությունների որակը նկատելիորեն բարելավվել է, աշխատանքները՝ դարձել առավել դյուրին և արդյունավետ:

Անցնող ամսում, տեխնիկայի ներգրավմամբ, կազմակերպվել են մի շարք աղբավայրերի փակման, միջհամայնքային, միջդաշտային ճանապարհների մաքրման և բարեկարգման աշխատանքներ:  Սահմանված գրաֆիկով կանոնավոր կերպով իրականացվել է աղբահանությունը, կատարվել են ընթացիկ վթարավերականգնողական աշխատանքներ:  Օգոստոս ամսին «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից կատարվել են նաև հետևյալ աշխատանքները.
•.Սիսիան քաղաքում իրականացվել են մի շարք բազմաբնակարան շենքերի  բակային հատվածների, փողոցների հարթեցման և բարեկարգման աշխատանքներ (Շահումյան 72,74,76, Զորավար Անդրանիկ 1,3, Որոտան 2ա,4բ,4ա, Շիրվանզադե և Գայի փողոցներ):
•Փոսալցվել և բարեկարգվել է Սիսիան-Շենաթաղ ճանապարհից դեպի Շամբ բնակավայր տանող ճանապարհի 700 մ հատվածը, աշխատանքներին աջակցել են նաև բնակիչները:
•Բռնակոթում բարեկարգվել, հարթեցվել և լայնացվել է 1.5 կմ դաշտամիջյան ճանապարհ:
•Տոլորսում իրականացվել է ոռոգման ջրագծի վերանորոգում՝ ջուրը հասցվել է ջրընդունիչ ավազան:
•Մաքրվել են Սիսիան քաղաքի Իսրայելյան, Դուրյան, Գայի և Պ. Սևակ փողոցների  ջրահեռացման առուները:     
•Վերանորոգվել և նորացվել են Սիսիանի մշակույթի կենտրոնի դիմացի մասում տեղադրված աղբյուր-հուշարձանի ջրամատակարար խողովակները:
Անկախ ամեն ինչից, բարեկարգման և մաքրման աշխատանքները համայնքում ընթանում են իրենց բնականոն հունով:received 631218414482350IMG d9cdc9fd27a0d547753e118b7a2b6715 VIMG 29a47353ac44d0a03fdd02ac673744e8 V118524179 2447650518868628 8699814511089682506 n



Add comment


1