Main content

IMG 3352 копияՍեպտեմբերի 3-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին էին հյուրընկալվել «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ նախագահ և ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը և ասոցիացիայի աշխատակից Մարիամ Մազմանյանը:

Տիկին Անտոնյանը ներկայացրեց սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների հզորացմանն ուղղված վեցամսյա տևողությամբ ծրագիրը, որն իրականացվում է  ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչներ, որոնցից առաջինը առնչվում է սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացանը, իսկ երկրորդը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ճգնաժամային խնամատարության համակարգի զարգացմանը: Միրա Անտոնյանի խոսքով համայնքում  սոցիալական  ոլորտի մասնագետների համար կկազմակերպվի երկօրյա վերապատրաստում, որի նպատակն է զարգացնել սոցիալական ծառայությունների աշխատուժի կարողությունը ճգնաժամային իրավիճակում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև կլինեն իրազեկման հանդիպումներ՝ նպատակ ունենալով գտնել սահմանված չափորոշիչներին համապատասխան խնամատար ընտանիքներ:IMG 3354 копия Խնամատար ծնող դառնալ ցանկացողները ծրագրի շրջանակներում կանցնեն նաև վերապատրաստման դասընթացներ, կզինվեն անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով: Հոգեզավակ խնամող ընտանիքները պետության կողմից կստանան դրամական աջակցություն՝ փոխարենը դժվարին կացության մեջ հայտնված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տալով ամենակարևորը՝ ընտանեկան ջերմություն, ծնողական սեր ու դաստիարակություն:Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջունեց ծրագիրը և պատրաստակամություն հայտնեց ՏԻՄ լիազորությունների սահմանում աջակցել ճգնաժամային խնամատարության համակարգի զարգացման գործում:

Add comment


1