Main content

IMG 3387Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ավանդույթի համաձայն հայ փրկարարի օրվա առթիվ  այսօր այցելեց Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատ:

Համայնքի ղեկավարը շնորհավորեց փրկարարների մասնագիտական օրը՝ արժևորելով ու կարևորելով նրանց անձնուրաց ծառայությունը, կյանքի գնով կյանքեր փրկելու առաքելությանն ու փրկարարի կոչմանը հավատարիմ լինելը: Ի նշան գնահատանքի համայնքի ղեկավարը Սիսիանի ՀՓՋ մի խումբ ծառայողների մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց:
Պարգևատրվեցին.
Հերթափոխի պետ, փ/ծ ավագ սերժանտ Ֆելիքս Վահանյանը
Ավագ վարորդ, փ/ծ ավագ սերժանտ Սասուն Կարապետյանը
Ջրասուզակ փրկարար, փ/ծ կրտսեր սերժանտ Արմեն Օհանյանը
Հրշեջ, փ/ծ կրտսեր սերժանտ Գոռ Բարսամյանը
Վարորդ, փ/ծ սերժանտ Արսեն Անդրեասյանը
IMG 3385IMG 3391IMG 3399

Add comment


1