Main content

aicՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը սեպտեմբերի 9-ին հերթական աշխատանքային այցով եղավ Նորավան, Որոտնավան, Վաղատին և Շամբ բնակավայրերում:

Համայնքապետարանի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Հիշեցնենք, որ Վաղատին և Որոտնավան բնակավայրերում հիմնվում են ՆՈՒՀ-երի նոր խմբեր, իսկ Նորավանի և Շամբի մանկապարտեզները վերանորոգվում են:  Նորավանի մանկապարտեզի տանիքը, որակապես չբավարարելու պատճառով, համայնքի ղեկավարի ցուցումով երկրորդ անգամ է վերանորոգվում: Սուբվենցիոն բոլոր  ծրագրերն ընթանում են համայնքի ղեկավարի ամենօրյա հսկողությամբ, շրջայցի ժամանակ ևս եղան ցուցումներ և հանձնարարականներ. աշխատանքները պետք է լինեն որակյալ և ավարտին հասցվեն սահմանված ժամկետներում:

Add comment


1