Main content

IMG 3530Սիսիանի համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման գործընթացը առայժմ հետաձգվում է, իսկ համայնքային արտադպրոցական ուսումնական հաստատությունները իրենց աշխատանքը կվերսկսեն սեպտեմբերի 15-ից:

Այս որոշումը կայացվեց այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Վաչագան Միրաբյանը, ոլորտը համակարգող բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, համայնքային ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները: Վերջիններս ներկայացրեցին կառույցներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը խոչընդոտող որոշ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ համայնքի ղեկավարի կողմից եղան հանձնարարականներ, սեպտեմբերի 15-ից արտադպրոցական ուսումնական հաստատությունները կվերաբացվեն և կգործեն սահմանված բոլոր կանոններին համապատասխան: Իսկ ՆՈւՀ-երի վերաբացման գործընթացն ընդհանուր քննարկման արդյունքում  առայժմ հետաձգվեց: 

Add comment


1