Main content

marzpetiaicՍեպտեմբերի 15-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն աշխատանքային այց է կատարել Սիսիան՝ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ լինելով Անգեղակոթ, Շաղատ, Մուցք, Բալաք գյուղերում։
Ուսումնական տարվա մեկնարկին մարզպետն այցելել է Մուցքի հիմնական դպրոց՝ ծանոթանալով կրթօջախի պայմաններին ու խնդիրներին։
Գյուղական բնակավայրերում Հունան Պողոսանը հանդիպումներ է ունեցել ու զրուցել վարչական ղեկավարների եւ բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են գյուղական ճանապարհներին, սոցիալական վիճակին ու կենսապայմաններին, գյուղատնտեսության ոլորտին։
Մարզպետը նաեւ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով այս գյուղերում իրականացված ու ու այս տարի իրականացվող աշխատանքներին։
Այցի ընթացքում հատկապես ուշադրության կենտրոնում է եղել Մ13-Անգեղակոթ-Շաղատ-Մուցք ճանապարհը․ Հունան Պողոսյանը տեղում ուսումնասիրել է ճանապարհի վիճակը՝ դրա նորոգման հարցը քննարկելու, աշխատանքի ծավալները պատկերացնելու ու կառավարություն առաջարկ ներկայացնելու եւ լուծում գտնելու համար։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Add comment


1