Main content

119670836 1740076446157041 6061780781349118994 oՍիսիանի Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգին իր նպատակին ծառայեցնելն ու այն համայնքի ամենագեղեցիկ վայրերից մեկը դարձնելը Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախընտրական ծրագրերից մեկն էր, երազանք, որն այլևս իրականություն է: Այգին բարեկարգ է, հարմարավետ, տեղադրվել են նորաոճ կարուսելներ, նստարաններ, աղբամաններ, վերանորոգվել է շատրվանը, մաքրվել են ճեմուղիները, տեղադրվել է ցայտաղբյուր, աշխատանքներն իրականացվել են 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
119771300 1740076986156987 6270210179529851678 oԿատարված մեծածավալ աշխատանքի ամենաանկեղծ և արժեքավոր գնահատականը այսօր տվեցին մանուկները՝ իրենց ուրախ տրամադրությամբ ու պայծառ ժպիտներով: Զբոսայգու նոր կարուսելներն այսօրվանից կգործեն՝ լիարժեք և ավարտուն տեսք հաղորդելով նոր շունչ առած այգուն: Կարուսելների առաջին այցելուների բերկրանքը կիսեց նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:
Օր օրի, քայլ առ քայլ գեղեցկանում է Սիսիանը...աշխատանքները շարունակական են:

Լուսանկարները՝ այստեղ

Add comment


1