Main content

IMG 4051Սեպտեմբերի 27-ը բոլորիս համար դարձավ սահմանագիծ՝ բաժանելով կյանքը երկու մասի՝ մինչև պատերազմն ու պատերազմից հետո: ….Ու համախմբվեցինք, դարձանք մի բռունցք, առաջնագիծն ու թիկունքն ամուր պահող մարտիկներ:


Լրացավ պատերազմի 40 օրը, երկար ու ձիգ 40 օրեր: ...Իսկ թշնամին նույնն է, ում ցեղասպան մտադրությունները ժամանակը չի սառեցրել, նա էլ ավելի դաժան ու հավակնոտ է դարձել, քաղաքակրթությունն ու հումանիզմը նրա կողքով են անցել: 
Առաջնագիծն ամուր է, վստահ ենք բոլորս ու գիտակցում ենք, որ թիկունքի ամրությունը մեր տղաներին էլ ավելի է ոգևորում ու գոտեպնդում:
Պատերազմի բռնկման առաջին իսկ օրից Սիսիանն էլ, բոլորի նման, համախմբվել և ամուր կանգնած է սահմանապահ տղաների թիկունքին ու կողքին: Սիսիանի համայնքապետարանը, բնակավայրերի վարչական կազմը, Սյունիքի մարզպետարանի,  պետական այլ կառույցների և անհատ բարերարների հետ գործակցությամբ, առաջին իսկ վայրկյանից կատարում ու շարունակում է կատարել ռազմական դրության պայմաններում իրեն վերապահված բոլոր լիազորություններն ու պարտականությունները: Համայնքում իրավիճակի թելադրանքով ստեղծվել են ինքնապաշտպանական աշխարհազորային ջոկատներ: Կազմակերպված կերպով իրականացվում են բոլոր աշխատանքները, բնակիչների ու բարերարների կողմից առաջնագծի համար նախատեսված օգնությունը ժամանակին հասնում է տեղ, լուծվում են նաև շատ ու շատ առաջնահերթ խնդիրներ, որոնց մասին խոսելու ժամանակն էլ կգա: 123136863 3319525608173858 2425919853627628395 n123435851 2310069595806200 2063775365748001577 n123405217 3430460457074003 5692745798426169800 o123018585 383217782873549 4011436245341080265 o

Add comment


1