Main content

124001670 1036083226813857 4784701954438696601 nԹիկունքն ամուր պահելու առաքելության կատարմանը Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմն առավել մեծ պատասխանատվությամբ լծվեց, երբ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առաջին խումբը ժամանեց Սիսիան:

Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, աշխատակազմն ու համայնքի բնակչությունը հոգտարությամբ շրջապատեցին նրանց, ու բոլորին, ովքեր այս ընթացքում ապաստան փնտրեցին Սիսիանում: Համայնքապետարանի հերթապահ հեռախոսը առաջին իսկ օրվանից չէր լռում, բնակիչները, հյուրանոցներն ու հյուրատները ի սրտե առաջարկում էին իրենց աջակցությունը: Արցախից Սիսիան ժամանած բոլորը, անխտիր բոլորը ապահովվեցին կացարաններով, առաջին անհրաժեշտության պարագաներով, հագուստով ու սննդով: Համայնքապետարանի կողմից սահմանված ժամանակացույցով այսօր էլ մեր հայրենակիցները պարբերաբար սնունդ, հիգիենայի պաագաներ և տաք հագուստ են ստանում, լուծվում են կենցաղային և սոցիալական տարատեսակ հարցեր, իսկ առողջական խնդիրների դեպքում Սիսիանի բժշկական կենտրոնը պատրաստակամորեն աջակցություն է ցուցաբերում:
Պատերազմի 40 օրերի ընթացքում Սիսիանի համայնքապետարանը՝ բնակչության, գործարարների  ու մի խումբ բարերարների աջակցությամբ կանգնած է կամավորականների, մեր զինվորների, որդեկորույս ընտանիքների, արցախցի մեր հայրենակիցների կողքին, ու կանգնելու է, որքան պահանջվի,  անելու է հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ հանուն մեր հաղթանակի, հանուն նահատակ հերոսների վառ հիշատակի:

Հ.Գ Սիսիանի համայնքապետարանի կողքին այս օրերին կանգնած բարերաների մասին կանդրադառնանք առանձին գրառումներով, նրանք արժանի են մեծարման ու երախտիքի խոսքերի: Շնորհակալություն, որ դուք կաք և մեր կողքին եք:123554271 283083152943345 2708296636527205350 nIMG 4030IMG 20201013 100247IMG 20201013 100712



Add comment


1