Main content

defaultՆոյեմբերի 8-ին Մոսկվայում 55 տարեկանում մահացել է Ռուսաստանի հայերի միության Օրենբուրգի մասնաճյուղի նախագահ Սամվել Հովհաննիսյանը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը իր և համայնքի բնակչության անունից ցավակցել է Սամվել Հովհաննիսյանի ընտանիքին և հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով նրա բարերար գործունեության, Հայաստանում և Արցախում տարիներ շարունակ բազմաթիվ նեդրումներ կատարելու համար:
Սամվել Բենիկի Հովհաննիսյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 3-ին Երեւանում: Ավարտել է թիվ 154 դպրոցը, իսկ 1982 թվականին՝ սննդի արդյունաբերության տեխնիկումը: 1984 թվականին նա զորակոչվել է բանակ: Օդեսայում զորավարժություններից հետո տեղափոխվել և ծառայել է Օրենբուրգում, ապա զորացրվելուց հետո մնացել այնտեղ:
1986 թվականին Սամվել Հովհաննիսյանը սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ 1992 թ-ին՝ հասարակական գործունեությամբ՝ կազմակերպելով և ֆինանսավորելով Օրենբուրգի շրջանի հայ համայնքի բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Նրա կողմից մեծ ներդրումներ են կատարվել նաև Հայաստանում և Արցախում։

Add comment


1