Main content

footՍիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ ս.թ հունիսի 7-ից 12-ը Սիսիանի քաղաքային մարզադաշտում կանցկացվի ֆուտբոլի մրցաշար՝ նվիրված հանրապետության տոնին:

Մրցաշարին կարող են մասնակցել համայնքի բնակավայրերի, մարզադպրոցների և այլ կազմակերպությունների թիմեր՝ առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարում գործելու է օլիմպիական կարգը՝ պարտվող թիմը դուրս է մնալու հետագա պայքարից: Անցկացման կարգն ու բոլոր պայմանները կգործեն ՈՒԵՖԱ-ի միջազգային ֆուտբոլի կանոնակարգին համապատասխան: Խաղի տևողությունը 60 րոպե է /30+30/, 10 րոպե ընդմիջումով: Մասնակից զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:

Մրցաշարի ընդհանուր հաշվարկում մրցանակային տեղեր զբաղեցրած խմբերը կպարգևատրվեն Սիսիանի համայնքի ղեկավարի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով ու գավաթով, ինչպես նաև դրամական պարգևներով:
Մրցաշարի մասնակցության նախնական հայտերը կարող եք ներկայացնել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժին մինչև ս/թ հունիսի 5-ը:

Add comment


1