Main content

59064470 1077747182419377 2947422908902801408 n<Նրանք ներկայացնում են Սիսիանը> նոր խորագրի ներքո այսուհետև sisian.info-ն կներկայացնի բոլոր նրանց, ովքեր տարբեր բնագավառներում պատվով ներկայացնում են մեր համայնքը: Մեր այսօրվա հերոսուհին Սիսիանի ավագ դպրոցի աշակերտուհի Լարիսա Հարությունյանն է:

Նրան գրեթե բոլորն են ճանաչում ու սիրում, որպես ակտիվ, պրպտող, կազմակերպչական ձիրքով օժտված աղջնակ, ով գերազանց սովորելով հանդերձ, հմտորեն կարողանում է տարբեր ծրագրերի մասնակցելու և նախաձեռնություններով հանդես գալու ժամանակ գտնել:
55575488 978362562367192 8997406201025134592 oԼարիսան ընկերների՝ Արգիշտի Եղյանի և Գալինա Խաչատրյանի հետ վերջերս մասնակցել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի  «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում իրականացված հերթական Մարդամեջ սոցիալական նորարարական գաղափարների մրցույթին: Ժյուրիի դատին հանձնված 8 ծրագրերից հաղթել են 4-ը, որոնցից մեկում՝ «Չ՛սմարթ վահանակ» ծրագրում, ընդգրկված էին նաև Սիսիանը ներկայացնող երիտասարդները:  Ծրագրի արդյունքում Սիսիանում կտեղադրվեն վահանակներ, որտեղ Լարիսայի, Արգիշտիի և Գալինայի ջանքերով կներկայացվեն մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը նպաստող  նյութեր:59022846 596022137562346 7527812265148416000 n
Լարիսան և նրա քույրը՝ Էլենը, Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող երեխաների հետ մարտի 20-ին մասնակցել են  Ազգային Ժողովում կազմակերպված խորհրդարանական լսմանը: 59502532 420482545166219 3286107124874084352 n Նախաձեռնությունը Հայաստանի Սոցիալական աշխատողների ասոցիացիայինն էր, որն իրականացվել է՝ մի շարք ՀԿ-ների, մարզպետարանների ու համայնքապետարանների աջակցությամբ: Երեխաների ճանապարհածախսը հոգացել է Սիսիանի համայնքապետարանը: Խորհրդարանական լսման նպատակն էր երիտասարդների ձայնն ավելի լսելի դարձնել: Նրանք երկրի գլխավոր ամբիոնից ելույթ ունենալու հնարավորություն են ունեցել: Լարիսան ևս հանդես է եկել իր գեղեցիկ հռետորական խոսքով,  ներկայացրել  է արտագաղթի  խնդիրն ու կոչ է արել բոլոր հայերին վերադառնալ, շենացնել իրենց հայրենիքը:
Իսկ որպես վերջաբան՝ հայտնի ասացվածքը.< Պատանեկության տարիներին ձեռք բերած գիտելիքները հույսի ծաղիկներ են, որոնք անպայման պտուղներ կտան>…

Add comment


1