
Տղաների եզրափակչում ուժերն են չափել Արաբկիրի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմերը, որտեղ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմը, 2:0 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ, դարձել է հուշամրցաշարի հաղթող: Երրորդ տեղը գրավել է Վանաձորի թիմը: Աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Ավանի թիմը, 2-րդ տեղը՝ Սիսիանի թիմը, իսկ 3-րդը՝ Աշտարակի թիմը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով: Պարգևներ են ստացել նաև լավագույնը ճանաչված մարզիկները:
www.minsportyouth.am
www.minsportyouth.am