Main content

Հունիսի 29-ին ժամը 16:28 մինչև 16:44-ի սահմաններում Սիսիան քաղաքում հանկարծակի տեղացած խոշոր չափերի կարկուտը  և ուժգին քամին մեծ վնասներ պատճառեցին Սիսիանի տարածաշրջանին: Տեղատարափ անձրևը փողոցներում առաջացրեց մեծ հեղեղումներ, վնասեց այգիներն ու բանջարանոցները:
Աղետից անմիջապես հետո, պատճառված վնասներին ծանոթանալու համար Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը քաղաքում շրջայց կատարեց: Համայնքապետի անմիջական շփումը բնակչության հետ, մտահոգությունն ու հոգատար վերաբերմունքը մեղմեցին քաղաքացիների հոգեբանական ընկճվածությունը:  Համայնքում  արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովի կատարած օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ համայնքի վարչական տարածքում տեղացած կարկուտը և կարկտախառը տեղատարափ անձրևը զգալի վնաս է հասցրել գյուղացիական տնտեսություններին, համայնքի բնակիչներին և ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարհներին: Սելավը հեղեղել է բնակելի տների նկուղները, անասնագոմերը, բանջարանոցները: Լուրջ վնասներ են կրել աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքները, ոչնչացել են բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները: Վնասվել են ցանքատարածությունների 60 տոկոսը, ինչպես նաև քաղաքի դեկորատիվ բուսականության գերակշիռ մասը: Քաղաքաշինության և տնտեսության բաժնի կողմից ոչ մի զանգ և դիմում անհետևանք չի մնում, շարունակվում են ճշտվել բնակչությանը հասցված վնասների չափը :

Տեսանյութը առանց մեկնաբանության

Add comment


1