Նորություններ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի վարչական ղեկավարները և ավագանու անդամները պատրաստակամորեն համալրել են ռազմավարական զորավարժության պահեստազորի շարքերը` օրինակ ծառայելով բոլոր նրանց համար, ովքեր խուսափել են կատարել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը։
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Սիսիանում և համայնքի բնակավայրերում անցկացվեցին մի շարք միջոցառումներ։ Սիսիան քաղաքում տոնական միջոցառումները կազմակերպվել էին համայնքապետարանի և Սիսիանի N զորամասի համատեղ ուժերով:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի համայնքապետարանը, ռազմավարական զորավարժության շրջանակներում, բարձր պատրաստականությամբ իրականացնում է իրեն վերապահված գործառույթները: Սյունիքի մարզի զինկոմիսարիատի հետ համատեղ սահմանված ժամկետում կատարվել է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրում, հավաքակետեր է բերվել համալրվող տեխնիկան, զինապարտները ներկայացել են նախորոշված զորամասեր:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, առավոտյան ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի որոշմամբ նախապատրաստական շրջանում ստեղծվել է զորավարժությունը կառավարող խումբ, նախնական հավաքակետերի և ազդարարման տեղամասերի համար հատկացվել են տարածքներ:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
«Սիրում էր կյանքը ու գեղեցիկ մահ էր երազում.
այսպիսինն են բանաստեղծները, և Դուրյանի,
Մեծարենցի պես մեռավ ծաղիկ հասակի մեջ՝ արևի հիվանդ, սերը ճանաչած,
բայց դեռ չգտած, կյանքը դեռ չճաշակած ու մահն արդեն երազած ու գտած,
տաղանդավոր ու տակավին անհայտ, թողնելով մոր գերեզմանն այլևս անսպասավոր».
ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Նախապես գրանցված 89 քաղաքացիներից ընդունելությանը ներկայացան 25-ը, իսկ 17 քաղաքացիներ, առավել հրատապ հարցերով, համայնքի ղեկավարին էին դիմել ավելի վաղ: