Main content

Նորություններ

IMG 20200404 225337 640x589Սիսիանի համայնապետարանը, բարերարների աջակցությամբ, սննդի ծանրոցներ է տրամադրել համայնքի սոցիալապես անապահով, բազմազավակ և կարիքավոր 185 ընտանիքների:

1

qaxaqapetaranՔաղաքացիների կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում նրանց այցը համայնքապետարաններ բացառելու նպատակով՝ մշակվել է  կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես քաղաքացիները, համայնքային կայքերից օգտվելով, կարող են առցանց դիմել համայնքապետարան։

1

IMG 3c4b0fa125399eb54abadb040cf71651 VՍիսիանի համայնքապետարանը, «Բայազետ» մսամթերքի արտադրական ընկերության հետ համատեղ, որպես օգնություն, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած 93 ընտանիքների սննդի ծանրոցներ է տրամադրել:

1

91963797 1087978254916025 3186906656080396288 oԱպրիլի 2-ի ժամը 10։00-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք, իսկ Մեղրի համայնքում՝ 8 դեպք: Վարակի տարածման հետագա միտումը նվազեցնելու և տարածման շղթաները կոտրելու նպատակով՝ հորդորում ենք խստորեն հետևել հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած սահմանափակումներին, մնալ տանը՝ ինքնամեկուսանալ, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության պարագայում, պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները:

1

5eacafa9aa212f6edee2d1c5afa46201Հիմք ընդունելով ՀՀ պարետի հանձնարարականը և հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության պատճառով երկրում ստեղծված իրադրությունը՝ Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից՝ նվիրատվության կարգով, պարենային և ոչ պարենային ապրանքների ընդունում՝ համայնքի սոցիալապես անապահով և խոցելի խմբերի համար։

1

jannaԱպրիլյան քառօրյա պատերազմի օրերին նա դպրոցական էր, 15-ամյա աղջնակ, ում հուշերում ապրիլն այդ պահից ի վեր ներկվեց մռայլ գույներով: Արվեստի աշխարհում ապրող աղջնակի համար դեռ մանկուց են կյանքի բոլոր իրադարաձությունները ասոցացվում այս կամ այն գույնի հետ: Խոսքը սիսիանցի երիտասարդ նկարչուհի Ժաննա Հովակիմյանի մասին է, ով արդեն ուսանող է, «ամուր» վրձին, ինքնատիպ ոճ ունեցող նկարչուհի: Ապրիլյանից անցել է չորս տարի, այս տարիների ընթացքում Ժաննա միշտ փորձել է իր մեջ ուժ գտնել և նկարել ապրիլյան պատերազմում զոհված սիսիանցի ինը հերոսների դիմանկարները:

1

unnamedԲնակչության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելու նպատակով Սիսիանի համայնքապետարանը շարունակաբար ախտահանման աշխատանքներ է իրականացնում: Այսօր ախտահանվել են բանուկ փողոցները, բազմաբնակարան շենքերի մուտքերը և հանրային մի շարք վայրեր:
Ախտահանման աշխատանքները կատարում են Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության աշխատակիցները: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

1

IMG a339a14a4bbc9c3a002708ff9d1713d7 VԱյսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ այցելեցին քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Քառօրյայի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհելու նրանց շիրիմներին:

1

4 1 1 7Օրերս «Սիսական» գունդը նշեց իր կազմավորման 26-ամյակը: Զորամասը հարուստ պատմություն ունի, ձեւավորվել է կամավորական ջոկատների հենքի վրա, մասնակցել մարտական տարբեր գործողությունների: Զորամասի հիմնադիր-հրամանատարը եղել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Հովիկ Ազոյանը: Ներկայումս զորամասի  հրամանատարը գնդապետ Վազգեն Հակոբյանն է՝ իր գործին, կոչմանը նվիրված զինվորական, որը գրեթե 25 տարի բանակում  է:

1

90938279 218834729175248 3624660202608918528 nԱսում են՝ գեղեցիկը կփրկի աշխարհը, գուցե դժվարությունները ևս հաղթահարվեն հենց գեղեցիկի՛ շնորհիվ:

1

89902795 209972837082093 3306563916665978880 nՍիսիանի համայնքապետարանի կողմից, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով,  պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Այսօր ախտահանում է կատարվել մի շարք հանրային վայրերում, խանութների և սպասարկման այլ օբյեկտների մուտքերում, մեքենաների կայանատեղիներում, կանգառներում, բանկոմատների հարակից տարածքներում և բանուկ փողոցների մայթերում: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ աշխատանքները կլինեն շարունակական:

1