Main content

Նորություններ

IMG 4013Այսօր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեց Զանգեզուրի կայազորային հոսպիտալ: Մի խումբ բժիշկներ և բուժքույրեր, Ռազմական բժշկի օրվա առթիվ, պարգևատրվեցին Սիսիանի համայնքի ղեկավարի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

1

000167Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելել է շինհրապարակներ, ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

1

75398408 1441008209397201 3891981393768480768 oՆոյեմբերի 13-ին կայացավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում հիմնված «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը:

1

1«Հարգարժան ռազմական բժիշկներ, բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում են բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: ՀՀ զինված ուժերի կայացմանն ու զարգացմանը զուգընթաց մեծ վերելք է ապրել նաև ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը:

1

72901447 1440103629487659 2449644900900143104 oՆոյեմբերի 9-ից Սիսիանի Չարենցի 7/1 հասցեում գործում է մսի վաճառակետ, որի բացումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքապետարանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցության արդյունքում: Վաճառակետի առավելությունները շատ են, այն կնպաստի մսի փողոցային առևտրի վերացմանը և հնարավորություն կտա սպառողին թարմ միս ձեռք բերել անմիջապես արտադրողից՝ հարմարավետ և անվտանգ պայմաններում: Այստեղ միսը նախքան վաճառասեղանին հայտնվելը անցնում է լաբորատոր մի շարք ստուգումներ, սպառողին մատուցվում է որակյալ մսամթերք:

1

56 main«Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ուսանողության միջազգային օրվա առթիվ։ Թող որ ուսանողական ամեն մի օրը ձեզ համար լինի տոնական:

1

74437007 1438945049603517 1129143036647833600 oՆոյեմբերի 8-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հանդիպեց Չարենցի 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների հետ՝ հաղորդելու նրանց կողմից երկար սպասված լավ լուրը: Ընդառաջելով բնակիչների կողմից ներկայացված դիմումներին և համայնքային իշխանությունների առաջարկներին՝ Սյունիքի մարզպետարանը դիմել է ՀՀ կառավարությանը Սիսիան քաղաքի Չարենցի 12 և Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2/1 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակելի տարածքները նվիրատվության կարգով փաստացի բնակվողներին նվիրաբերելու առաջարկով: Առաջարկն ընդունվել է և սկսվել է նվիրատվության գործընթաց:

1

74835635 1443254172505938 621060951130505216 nՍիսիանի պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում և հանրային վայրերում, «ԱՄՆ խաղաղության կորպուսի» կամավոր Էլիզաբեթ Մորգանի և սիսիանցի երիտասարդների նախաձեռնությամբ, կկազմակերպվեն շաբաթօրյակներ: Միանալով նախաձեռնությանը՝ հնարավորություն կստանաք հավաքած աղբի յուրաքանչյուր 1 տոպրակի դիմաց ստանալ կինոդիտման 1 տոմս:

1

75258554 970910343289484 1069919105538064384 oՆոյեմբերի 11-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ընդունելություն էր կազմակերպել նախօրեին նշված ՏԻՄ օրվա առիթով․ մասնագիտական տոնի կապացությամբ համայնքային ծառայության ոլորտում բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար մարզպետը շնորհակալագրեր հանձնեց Սյունիքի համայնքապետարաններից ընտրված աշխատակիցներին, նրանց թվում նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանին և ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Գրետա Թունյանին:

1


74833090 1440971386067550 8105057961379889152 nՀարգելի՛ բնակիչներ,
Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը գտնվում է ակտիվ փուլում: Բյուջեի և հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի պլանավորման հարցում անչափ կարևոր է ձեր ակտիվ մասնակցությունը: Հանդես եկեք առաջարկներով` համայնքի հրատապ լուծում պահանջող ո՞ր խնդիրը կցանկանայիք լուծված տեսնել:

1

74355764 1438405359657486 7557795758259306496 oՍիսիանի տուրիզմի կենտրոնի նախաձեռնությամբ, ԱՄՆ ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի ծրագրի շրջանակներում, ընտրվել է զբոսաշրջիկներին Սիսիան հրավիրող կարգախոս. Off the Beaten track...Sisian (Ծեծված ուղիներից դուրս`Սիսիան), Երևան-Սիսիան ճանապարհահատվածի վրա տեղադրվել է ցուցանակ:

1